Առարկայի նկարարգությունը.
Դասընթացի նպատակն է ուսանողին հաղորդել գիտելիքներ նորամուծությունների եվ ներդրումների կառավարման սկզբունքների և մեթոդների վերաբերյալ` հաշվի առնելով դրանց դերն ու նշանակությունը արդի համաշխարհային տնտեսական զարգացումներում, ինչպես նաև ձեռնարկությունների մրցունակության ապահովման գործում:
Արդիականությունը: Արդի մրցունակ աշխարհում նորամուծությունների և ներդրումների կառավարումը կազմակերպության կառավարման անհրաժեշտ բաղադրիչն է` երկարաժամկետ հատվածում կազմակերպության կայուն զարգացում և մշտական մրցունակ դիրք ապահովելու տեսանկյունից: Այն նպատակաուղղված գործունեություն է, որը ներառում է նորամուծական և ներդրումային քաղաքականության հայեցակարգի և ռազմավարության մշակումը, նորամուծությունների և ներդրումների կառավարման սկզբունքները և մեթոդները, պետական աջակցությունը:
Դասընթացի խնդիրներն են.
• բացահայտել նորամուծությունների և ներդրումների կառավարման առանձին բաղադրիչները (ինովացիայի և ինովացիոն գործունեության էությունը, լավագույն ինովացիոն նախագծի ընտրության չափանիշները, ներդրումների արդյունավետության գնահատման մեխանիզմները, պետական ինովացիոն քաղաքականության նպատակները, մեթոդները և ռազմավարական մոտեցումները),
• վեր հանել տարբեր մակարդակներում (կազմակերպության, հասարակաության, պետական) ինովացիոն նախագծերի իրականացման հնարավորություններն ու մարտահրավերները,
• գնահատել մեր երկրի գիտատեխնիկական ներուժի (կադրային, ֆինանսական, նյութատեխնիկական և տեղեկատվական) ներկա վիճակը, բացահայտել ՀՀ տնտեսության գիտատար հատվածի ակտիվությանը խոչընդոտող հիմնական գործոնները` գնահատելով ՀՀ ներդրումային միջավայրը և դրա ձևավորման վրա ազդող գործոնները:
Կրթական ելքային արդյունքները.
Դասընթացի ավարտին ուսանողը պետք է`
• տիրապետի դասընթացին վերաբերվող տեղեկատվական, տեխնիկական, նորմատիվա-մեթոդական, իրավական, փաստաթղթային դաշտին,
• ունենա գիտելիք ինովացիաների և ներդրումների կառավարման վերաբերյալ,
• ցուցաբերի ինովացիոն նախագծի զարգացման հմտություններ և այդպիսի նախագծում ներդրումներ կատարելու արժևորության գնահատման ունակություններ,
• հանդես բերի նորամուծությունների և ներդրումների կառավարման ասպարեզում ինքնուրույն որոշումներ կայացնելու կոմպետենտություն:
Կիսամյակ Տարի Ընթացքը Կրթաբլոկը Ժամաքանակը Կրեդիտ Նախապայման առարկաները
Աշնանային 2010 64(լս) 3
Դասախոս տ.գ.թ. Քրիստինե Աղասու Անտոնյան
Դասախոսի Էլեկտրոնային փոստի հասցեն Kristine_sargsyan@ysu.am, sargskrist@yahoo.com
Ուսուցման մեթոդը:
Դասընթացի ընթացքում դասախոսը կիրառում է դասավանդման ուսանողակենտրոն արդի այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են դեբատները, քննարկումները, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրությունները և այլն:
1. Դասախոսություններ և քննարկումներ: Դասախոսը նախապես տրամադրում է դասախոսությունը և դասավանդման նյութը: Դրա հիման վրա ուսանողները պետք է դասընթացի ընթացում կատարեն քննարկումներ, և դասախոսի օգնությամբ կատարեն ընդհանուր եզրահանգումներ` յուրացնելով տրամադրված գիտելիքը:
2. Դեբատներ: Ուսանողների տրվում են անհատական աշխատանքներ դասընթացի վերաբերյալ, որոնք ներկայացվում են դեբատների միջոցով: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին զարգացնել քննադատական և տրամաբանական մտածողությունը, մտքերի ձևակերպման հմտությունը, բարելավել բանավոր խոսքը, սովորել ցուցաբերել տարբեր հայացքների ու մոտեցումների նկատմամբ հանդուրժողականությունը, տալ լրացուցիչ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:.
3. Բանավեճեր: ՀՀ տնտեսության օրինակների քննարկման նպատակով դասախոսը նախապես ստեղծում է ինտերնետային բլոգ, որը համալրվում է դասընթացին վերաբերող հիմնախնդիրներով և քննարկվում է ուսանողների կողմից արտալսարանային ժամերի հաշվին: Այսպիսի մոտեցումը խթանում է ուսանողի իմացական հետաքրքրվածությունը, նպաստում է նոր գիտելիքների ձեռք բերմանը` սեփական կարծիքը պաշտպանելու կարողության զարգացմամբ, ամրապնդում է ուսանողի կողմից ուսումնասիրվող նյութի ստեղծագործական ընկալմանը:
4. Դեպքի ուսումնասիրություն: Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները գործնական հմտություններով համալրելու նպատակով դասընթացի սկզբում ուսանողներին տրվում են թիմային հանձնարարականներ` ինովացիոն նախագծերի մշակման և դրանցում ներդրումներ կատարելու իրատեսության վերաբերյալ: Ուսանողների թիմային հանձնարարականը իրենից ներկայացնում է 10 էջ նվազագույն ծավալով ներկայացված ինովացիոն նախագծի նկարագրություն: Դրա համար ուսանողներից պահանջվում է արտալսարանային ժամերի ընթացքում թիմային աշխատանքի իրականացում, որի ելքային արդյունքները անհրաժեշտ է գրավոր շարադրել: Հնարավոր լուծման հանգումը ուսանողի մոտ զարգացնում է վերլուծական կարողութուններ, երևակայական, ստեղծագործական կարողություններ, աշխատանքը ներկայացնելու հմտություններ:
Գնահատման մեթոդը
Վերջնական քննություն - 40 % - 8 միավոր
Միջանկյալ քննություն - 20 % - 4 միավոր
Ներկայություն դասաժամերին - 20 % - 4 միավոր
Ինքնուրույն աշխատանք - 20 % - 4 միավոր
Ուսանողը վաստակում է իր գնահատականը ողջ դասընթացի ընթացքում: Գնահատականը հավաքական միավոր է, որը իրենից ներկայացնում է տոկոսային ( առավելագույնը 100 %) արդյունք և որի հանրա•ումարը ձևավորվում է ըստ վերը նշված հարաբերակցության:
(95-100 % - 20 միավոր, 90-95 % - 19 միավոր, 85-90 % - 18 միավոր և այլն)
Վերջնական քննությունը կազմակերպվում է բանավոր: Այն իրենից ներկայացնում է դասընթացի արդյունքում ներկայացված ողջ տեսական նյութը:
Միջանկյալ քննությունը իրենից ներկայացնում է`
• 25 %-ով ընթացիկ թեսթային հանձնարարական, որը կազմակերպվում է մեկ դասաժամի (80 ժամ) ընթացքում,
• 75 %-ով թիմային աշխատանքի վերջնական գնահատական, որն ուսանողները ներկայացնում են նոյեմբեր ամսվա ընթացքում:
Թիմային աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր ուսանող
գնահատվում է ըստ հետևյալ բաղադրիչների.
1. Սեփական թիմի բոլոր անդամների կողմից իր մասնակցության համար միջինացված գնահատական` 40 %:
2. Նախագծի որակի համար մյուս թիմերի և դասախոսի կողմից տրված հավաքական գնահատականի հիման վրա` 40 %:
3. Ներկայացմանը մասնակցության ժամանակ սեփական գիտելիքները և հմտությունները ցուցաբերելու համար` 20 %` դասախոսի կողմից:
• Ներկայությունը (մասնակցությունը) դասընթացին կանոնավոր հաճախումն է, որը իրենից ներկայացնում է հետևյալ մոտեցումը.
2 դասաժամ բաց թողած ուսանողը կորցնում է 1 միավոր կամ 5 %, իսկ 6 ժամ բացակայության դեպքում` իր հաճախումների համար ստանում է 0 միավոր և կորցնում է 20 %:
• Ինքնուրույն աշխատանքը իրենից ներկայացնում է`
50 %-ով դասընթացի ընթացքում կատարված ինքնուրույն հանձնարարականի բարեխիղճ կատարումը,
50 %-ով ինտերնետային բլոգում իր ակտիվությոան համար վաստակած միավորը:
Ուսուցման լեզուն Հայերեն
Ակադեմիական կարգապահություն և գրագողություն
Թիմային հետազոտության ընթացում ուսանողները պարտավոր են բարեխղճորեն հղումներ կատարել իրենց կողմից օգտագործված գրականությանը և այլ աղբյուրներին դասախոսի կողմից նախապես ներկայացվող կարգի համաձայն:
Լսարանային կանոններ Ուսանողը պարտավոր է`
1. Անջատել կամ խլացնել իր բջջայինի ձայնը,
2. լսարան չմտնել 15 րոպեից ավելի ուշացման դեպքում,
3. լսարան մտնելիս լռելյայն բացել դուռը և առանց խոսելու (թույլտվություն հարցնել, հարց տալ և այլն) տեղավորվել,
4. դասախոսին զուգահեռ բարձրաձայն չխոսել` անկախ թեմայից: Հակառակ դեպքում ուսանողը դուրս է հրավիրվում,
5. երեք անգամից ավել դուրս հրավիրված ուսանողները այլևս չեն թույլատրվում դասընթացին հաճախումներին:
Բացակայությունների թույլատրելի քանակը Ընդունելի քանակը 2-6 դասընթաց է` համապատասխանորեն վերջնական գնահատականի վրա ազդեցությամբ (մանրամասն տես գնահատման մեթոդը բաժնում):
Հանձնարարության, քննության վերահանձնում
Թիմային աշխատանքի և միջանկյալ թեսթի համար վերահանձնումը անթույլատրելի է:
Վերջնական քննությունը թույլատրվում է վերահանձնել 1 ան•ամ:
Ուսուցման նյութերը
Պարտադիր գրականության ցանկ 1. ՙԻնովացիոն մենեջմենթ՚, ուսումնական ձեռնարկ, Սարգիս Ղանթարջյան, 2007
2. Ե.Հ.Պարսեղյան - Իրական ինվեստիցիաների արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգը:Երևան 2003թ.
3. Հ.Ա,Գասպարյան – Ներդրումային ռիսկի գնահատումը և կանխատեսումըՀՀ տնտեսության մեջ:Ատենախոսություն ,2001թ. 3.Մ.Ս.Մելքումյան – Ձեռնարկատիրություն և ներդրումներ: Երևան 1998թ.
4. Մ.Ս.Մելքումյան -Բիզնեսի Էկոնոմիկա:Երևան 2002թ.
5. Յու.Մ.Սուվարյան – Մենեջմենթ ;Երևան, Տնտեսագետ , 1999թ.
6. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ՙՀայաստանի Հանրապետության միջազգային ներդրումային դիրքը ՚,Երևան2002թ.
7. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն,ՙԻրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության զեկույց՚,Երևան օգոստոս 2002թ.
8. Т.Е. Степанова, Н.В.Манохина, “Экономика, основанная на знаниях (теория и практика
9. Иноземцев В.Л., Парадоксы постиндустриальной экономики, Мировая экономика и международные отношения, 2000, ном. 3
10. Мануэль Кастельс, Информационная эпоха: экономика, общество и культура
11. Ինովացիոն գործունեության պետական աջակցության մասին ՀՀ օրենքը
Ոչ պարտադիր գրականության ցանկ
1. Твист Б. Управление научно-техническими нововве¬де¬ния¬ми. М., Экономика, 1989 г.
2. Санто Б. Инновация как средство экономического раз¬ви¬тия. Пер. с венг., М., Прогресс, 1990 г.
3. Четыркин Е. М. ”Методы экономических расчетов”, М., “Гамма”, 1992
4. Ковалев В. В. “Методы оценки инвестиционных проек¬тов”, М., “Финансы и статистика”, 1997
5. Орлов А. И. “Устойчивость в социально-экономических моделях”, М., “Наука”, 1979
6. Абчук В. А. “Предпринимательство и риск”, СПб.: ВИПК РП, 1994-64 с.
7. Лимитовский М. А. “Основы оценки инвестиционных и финансовых решений” -М.: ООО Издательско-Консалтин¬го¬вая Компания “ДеКа”, 1998, 232 с.
8. Ендовицкий Д. “Оценка проектного риска: аналитические под¬ходы и процедуры” Инвестиции в России. -2000.- N 9., с. 35-46
Ինտերնետային կայքեր 1. http://www.armpatent.am
2. http://www.kam.org
3. www.stategov.am
4. http://www.viasphere.am
5. http://www.armstat.am
6. http://www.ted.com
7. http://www.mineconomy.am/
Օրը Թեման
1. 1 Օրացուցային պլանի մանրամասն ներկայացում
2. 2 Սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացման տեսություններ. հետարդյունաբերական տնտեսություն
3. 3 Ինովացիոն մենեջմենթի հիմնական հասկացությունները
4. 4 Ինովացիոն նպատակներ, գաղափարներ, նախագծեր և ծրագրեր
5. 5 Պահանջարկի, տեխնոլոգիաների, ապրանքների կյանքի ցիկլերը
6. 6 Ինովացիաների տեսակները
7. 7 Ինովացիոն մենեջմենթի կազմակերպական կառուցվածքը
8. 8 Ինովացիոն գործընթացների հիմնական փուլերը և դրանց ֆինանսական գնահատումը
9. 9 Ինովացիայի կյանքի պարբերաշրջանը և արտադրության գիտատեխնիկական նախապատրաստման դերը
10. 10 Ներդրումային նախագծերի արդյունավետության գնահատման չափանիշներն ու ցուցանիշները
11. 11 Ներդրումային նախագծերի գնահատման մեթոդները
12. 12 Ինովացիոն ներուժը և ինովացիոն կլիման.
13. 13 ՄԻՋԱՆԿՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
14. 14 Առաջին թիմային աշխատանքի ներկայացում. ձեռնարկության ինովացիոն նախագիծ
15. 15 Երկրորդ թիմային աշխատանքի ներկայացում. ձեռնարկության ինովացիոն նախագիծ
16. 16 Երրորդ թիմային աշխատանքի ներկայացում. հասարակական ինովացիոն նախագիծ
17. 17 Չորրորդ թիմային աշխատանքի ներկայացում. հասարակական ինովացիոն նախագիծ
18. 18 Հինգերորդ թիմային աշխատանքի ներկայացում. պետական ինովացիոն նախագիծ
19. 19 Ինովացիոն տնտեսության հասկացությունների համակարգը
20. 21 Պետական աջակցությունը ինովացիոն գործընթացներում
21. 21 Ինովացիոն պետական քաղաքականությունը ՀՀ օրինակով
22. 22 Գիտելիքի տնտեսության հասկացությունների համակարգը
23. 23 Գիտելիքի տնտեսության հիմնասյուները
24. 24 Կրթական համակարգը որպես ԳՏ հիմնասյուն բլոգային)
25. 25 Ինովացիոն համակարգը որպես ԳՏ հիմնասյուն (բլոգային)
26. 26 Ինստիտուցիոնալ համակարգը որպես ԳՏ հիմնասյուն (բլոգային)
27. 27 Տեղեկատվական տեխնոլոգիաները, որպես ԳՏ հիմնասյուն բլոգային)
28. 28 Հասարակական ինովացիոն գաղափարների տարածման նոր հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով
29. 29 Ինովացիոն գաղափարի անհատական ներկայացում` TED ֆորմատով. լսարանային քննարկում
30. 30 Ինովացիոն գաղափարի անհատական ներկայացում` TED ֆորմատով. լսարանային քննարկում
31. 31 Ինովացիոն գաղափարի անհատական ներկայացում` TED ֆորմատով. լսարանային քննարկում
32. 32 Վերջնական քննություն
Комментариев нет:
Отправить комментарий