вторник, 5 октября 2010 г.

փոփոխություն գնահատման համակարգում

Հարգելի' ուսանողներ:

2005 թ.-ից մեր երկիրը միացել է Բոլոնիայի գործընթացին, որի նպատակն է ստեղծել միասնական կրթական եվրոպական տարածք: Այդ մասին մենք հանգամանալից դասախոսություն կունենանք, քանի որ կրթությունը գիտելիքի տնտեսության` մեր դասընթացի ելակետային մոդելի կարևորագույն հիմնասյուներից է:

ՀՀ-ն պլանով պետք է մինչև 2010 թ.-ը անցնել կրեդտային համակարգի: Դա իհարկե հաջողվեց երկրի կրթական համակարգին ֆորմալ ապահովել, բայց իր հետևից բերեց որակական և ներքին բազմաթիվ հակասություններ և խնդիրներ: Մեր ԲՈՒՀ-ը և դասախոսները ևս անմասն չմնաց այդ խնդրից: Անընդհատ համալսարանը փոփոխում է իր ներքին կանոնակարգերը...Իմ առարկայական ծրագրում ես նշել էի, որ միջանկյալ քննությունը 25%-ով է միայն բաղկացած լինելու այդ քննության Ձեր փաստացի գնահատականից, և 75 տոկոսով` թիմային աշխատանքից: Սակայն նոր մշակումները կոշտացրել են ԲՈՒՀ-ի գնահատման համակարգը, և պարզ է դարձել, որ միջանկյալ քննության Ձեր 4 միավորը պետք է 100 տոկոսով պահպանվի վերջնական հանրագումարային գնահատականի մեջ:

Ուստի խնդրում եմ տեղյակ լինեք, որ առարկայական ծրագրում ես ևս կատարում եմ այդպիսի փոփոխություն: Այսպես, ինքնուրույն աշխատանքը կազմվում է` 75 տոկոսով /3 միավոր/ թիմային աշխատանքի վերջնական գնահատականից /ձևավորվում է նույն սկզբունքով/, 25 տոկոս /1 միավոր/` բլոգում ակտիվությունից: Բլոգի ակտիվությունը գնահատելու համար ուսանողների հաղորդագրությունների միջին թվի հիման վրա կհաշվարկվի կրիտիկական արժեք, որից ցածր գնահատական հավաքած ուսանողները կստանան 0,5, իսկ բարձր` 1 միավոր: Միջանկյալ քննության Ձեր գնահատականը համապատասխանորեն 100 տոկոսով փոխանցվում է վերջնական հանրագումարային գնահատական:

Կոչ եմ անում ակտիվ լինել:

Շնորհակալություն:

Комментариев нет:

Отправить комментарий