пятница, 12 ноября 2010 г.

Orange-ը խթանում է նորարարությունը Հայաստանում //28.10.2010

Մի քանի օր առաջ Orange Ֆրանս Տելեկոմի գործադիր փոխնախագահ Իվ Տիրոդի այցը մեզ համար դարձավ շատ լավ առիթ` մեր բաժանորդներին միանգամից մի քանի անակնկալ մատուցելու համար:

Մեր առաջին անակնկալն ուսանողների համար էր: Orange Նորարարության մրցանակը, որը կհանձնվի առաջիկա երեք տարիների ընթացքում` հետագայում երկարացման հնարավորությամբ, նպատակ ունի խրախուսել հայ շնորհալի ուսանողներին մասնագիտանալ հեռահաղորդակցության ոլորտում, լինել ստեղծագործ և նորարար, ինչպես նաև նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել Orange–ի գիտահետազոտական լաբորատորիաներում:

Հայաստանը երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և Orange Արմենիան երջանիկ է, որ Նորարարության մրցանակի շնորհիվ կարող է դառնալ միջնորդ, որպեսզի հայ ուսանողները փորձառություն ստանան, իսկ հետագայում նաև, ինչու ոչ, աշխատանքի ընդունվեն Ֆրանս Տելեկոմում:

Orange Նորարարության մրցանակին կարժանանա Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա: Մենք արդեն իսկ բազմաթիվ զանգեր ենք ստացել ուսանողներից, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, և սա մեզ համար առավել ևս ոգևորիչ է` խոսուն կերպով ցույց տալով, որ ուսանողներն այսպիսի նախաձեռնությունների կարիքն ունեն: Շուտով մենք կհայտնենք առաջին մրցույթի մեկնարկի և մասնակցության պայմանների մասին:

Մյուս անակնկալը Երևանում առաջին անգամ անցկացվող Orange Expo-ի մեկնարկն էր: Միայն երեք օր` հոկտեմբերի 15-17-ը մեր գլխավոր խանութի բոլոր այցելուները կարող էին Orange Expo նորարարական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսում ծանոթանալ Orange Labs-երում մշակված բազմաթիվ նորարարական նմուշների, որոնք դեռ չեն գործարկվել Հայաստանում և ապագայի չափանիշն են, նաև ծառայությունների, որոնք արդեն Orange-ը ներկայացնում է հայաստանյան սպառողին, սակայն դեռ չեն մեկնարկել շատ եվրոպական երկրներում, ինչպես HD ձայնը, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ ինտերենտ մոդեմը, ինտերնետ խանութը և այլն: Մեծ ուրախությամբ նկատեցինք, որ ցուցահանդեսի այցելուների քանակը չէր պակասում օրվա ոչ մի ժամի, և այն հետաքրքրել էր դպրոցականներից մինչև տարեցներ բոլորին` անկախ տարիքից:

Ավելացնեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել այցելել ցուցահանդես, կարող են վիրտուալ կերպով այցելել ցուցահանդես expo.orangearmenia.am հասցեով:

1 комментарий:

  1. Joxovurd,anpayman mteq verjum grva& kayqov u nayeq,,,shat hetaqrqir baner kan,,,orinak jamacuyc-heraxos)

    ОтветитьУдалить