четверг, 25 ноября 2010 г.

Ինչպես սահմանել SMART նպատակներ:

Մեզանից յուրաքանչյուրի համար հաջողության հասնելու նպատակները տարբեր են: Բայց ինչ նպատակ էլ դա լինի, SMART նպատակները կոգնեն մեզ հասնել հաջողության: SMART նպատակները ավելին են քան անորոշ հայտարարությունները` «ես կգտնեմ նոր աշխատանք», «ես կմեծացնեմ իմ բիզնեսի ծավալները»: SMART նշանակում է հաստատել իրատեսական և չափելի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ:

S= Specific
M=Measurable
A=Attainable
R=Realistic
T=Timely


Specific/յուրահատուկ, հստակ
Նպատակները պետք է լինեն պարզ, և օգնեն մեզ, որ մեր ջանքերը կենտրոնացնենք այն բանի վրա, թե ինչ ենք ուզում անել: Սա համարվում է SMART մոդելի է «Ինչ», «ինչու», եւ «ինչպես»-ը (ի՞նչ եք պատրաստվում անել, Ինչո՞ւ է դա կարեւոր է անել այս պահին, ինչպե՞ս եք պատրաստվում անել այն): «Ես ուզում եմ նիհարել» նպատակի փոխարեն սահմանեք հետևյալը «ես ուզում եմ նիհարել 2 կգ-ով»:

Measurable/Չափելի
Եթե դուք չեք կարող չափել ձեր նպատակը, ապա չեք կարող կառավարել այն: Սովորաբար կան մի շարք կարճաժամկետ կամ փոքր չափումներ, որոնք կարող են նպաստել նպատակին հասնելուն: Ընտրեք չափելի պրոգրես ունեցող նպատակ, և դուք կտեսնեք` երբ եք հասնում ձեր նպատակին, եղեք հստակ. «Ես ուզում եմ կարդալ 100 էջ մինչև իմ ծննդյան տոնը» ցույց է տալիս հստակ նպատակ, որը չափելի է: «Ես ուզում եմ լավ ընթերցող դառնալ»- նպատակը չափելի չէ:

Attainable / Հասանելի
Երբ դուք բացահայտել եք Ձեր նպատակների առաջնահերթությունը, դուք սկսում եք փնտրել դրանց իրականացնելու միջոցները: Դուք օգտագործում եք ունակություններ, հմտություններ, եւ ֆինանսական կարողություններ, որպեսզի հասնեք դրանց: Շատ հեռավոր նպատակները դուք հավանաբար չեք պարտավորվի անել, որքան էլ նրանք ենթագիտակցորեն կարևոր լինի ձեզ համար: Օրինակ, եթե դուք նպատակ ունեք կորցնել 20 կգ մեկ շաբաթում, դուք գիտեք, որ դա հասանելի չի լինի, սակայն նպատակ ունենալով կորցնել 1 կգ մոտակա շաբաթում, և այդպես շարունակ, հասանելի նպատակ է:
Ինչպես նաև հաջողության հասնելու զգացողություն միշտ մոտիվացված ձեզ կպահի:

Realistic/Իրատեսական
Նպատակը պետք է լինի իրատեսական ձեզ եւ այն միջավայրի համար, որտեղ ապրում եք որտեղ եք այս պահին: «Այլևս երբեք չուտել քաղցրավենիք, շոկոլադ և թխվածք» նպատակը չի կարող լինել իրատեսական մեկի համար, ով իսկապես հաճույք է ստանում քաղցրավենիքներից: Ավելի իրատեսական կլինի սահմանել հետևյալ նպատակը «ուտել միրգ քաղցրավենիք ուտելու փոխարեն»:


Timely/Ճիշտ ժամանակին
Սահմանեք ժամկետ նպատակի համար` հաջորդ շաբաթ, երեք ամսվա ընթացքում, հինգերորդ տարին: Եթե դուք չեն դնում ժամանակ, պարտավորվածությունները չափազանց անորոշ են լինում, քանի որ կարծում եք, որ դուք կարող եք սկսել այն ցանկացած պահի:
Ժամանակը պետք է լինի չափելի, հասանելի եւ իրատեսական:

Դարձրեք այն Ձերը
Նպատակներ դնելը ավելին է, քան պարզապես որոշելը, թե ինչ եք ուզում անել: SMART-ը իր մեջ ներառում է նպատակների հիմքը:
Սկսեք ձեր երկարաժամկետ նպատակներից, կան բաներ, որոնց դուք ձգտում եք հասնել տարվա վերջին: Այնուհետև անցեք կարճաժամկետ նպատակներին. Սրանք ներառում են ամսեկան, շաբաթական, անգամ օրեկան նպատակներ, որոնք կտանեն ձեր երկարաժամկետ նպատակի իրականացմանը:
Միշտ եղեք ձեր լավագույն ընկերը. Երբեք մի մատնեք ինքներդ ձեզ ձախողության, սահամանելով շատ բարդ և շատ արագ կատարվելիք նպատակներ
Յուրաքանչյուր ոք կշահի իր նպատակներից և խնդիրներից, եթե դրանք SMART են:

Աղբյուրներ
http://www.goal-setting-guide.com/goal-setting-tutorials/smart-goal-setting
http://www.career-intelligence.com/management/SmartGoals.asp

Комментариев нет:

Отправить комментарий